Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն
գործակալության՝ Ռուսաստանին Fath հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդման, դա որակել է «ծիծաղելի»:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը հայտարարել է. «Այս պնդումը չափազանց ծիծաղելի է։ Ցավալի է, որ Reuters գործակալությունը շարունակում է պնդել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին անհիմն մեղադրանքներ հրապարակելու իր պրակտիկան»:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունն ընդգծել է. «Քանի դեռ կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի – խմբ.) միջև հակամարտությունը շարունակվում է, Իրանը ձեռնպահ կմնա կողմերից որևէ մեկին ցանկացած ռազմական օգնություն տրամադրելուց»: