շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սիրիայի առաջին տիկինն այցելել է Դամասկոսի հայկական վարժարան

Սիրիայի առաջին տիկինն այցելել է Դամասկոսի հայկական վարժարան

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տիկին Ասման այցելել է հայկական դպրոց, որը գտնվում է Դամասկոսի ծայրամասում:

Ինչպես տեղեկացրել է ռուսաստանցի լրագրող և բլոգեր Աբաս Ջուման իր Տելեգրամ ալիքում՝ ամբողջովին հիմնանորոգված հայկական դպրոցում Սիրիայի առաջին տիկնոջ հետ հանդիպամն են եկել 180 աշակերտներ՝ ներառյալ ճակատում զոհված զինվորների երեխաները:

Դամասկոսի հայկական դպրոցը՝ Ազգային միացյալ վարժարանը, հիմնադրվել է 1929 թ.՝ Օսմանյան կայսրությունից մազապուրծ փրկված հայերի կողմից:

  • Կիսվել: