կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Շնորհավորում եմ, Հայաստանի «շնորհաշատ» ընդդիմությանը հաջողվեց մոլորեցնել անգամ Ալիևին. Տարոն Չախոյան

Շնորհավորում եմ, Հայաստանի «շնորհաշատ» ընդդիմությանը հաջողվեց մոլորեցնել անգամ Ալիևին. Տարոն Չախոյան

Շնորհավորում եմ, Հայաստանի «շնորհաշատ» ընդդիմությանը հաջողվեց մոլորեցնել անգամ Ալիևին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
 
«Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է «Ազերթաջը», Ալիևը հայտարարել է, որ համացանցում կա անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սորոսի լուսանկարը։
 
Վարչապետ Փաշինյանին վարկաբեկելու նպատակով հայաստանյան ընդդիմության կողմից պատրաստված կեղծ լուսանկարին հավատացել և ֆեյք ինֆորմացիայի զոհ է դարձել անգամ Ալիևը։
 
Հայաստանյան «շնորհաշատ» ընդդիմությանը թերևս հաջողվել է և շարունակում է հաջողվել ջուր լցնել Ալիևի ջրաղացին, որովհետև վերջիննեիս նպատակը մեկն է, վարկաբեկել վարչապետի անձը՝ այդ թվում նաև ֆեյք լուսանկարներով ու ինֆորմացիայով, և վերջիններիս չի էլ հուզում, որ դա կարող է անգամ վնասել նաև Հայաստանի շահերին և միջազգային հեղինակությանը։ 
 
Սորոսի հետ իրական և կեղծ լուսանկարները՝ ստորև, իսկ Ալիևի հայտարարությունը՝ մեկնաբանություններում»,- գրել է Չախոյանը:
 
May be an image of 5 people, people standing and indoor

  • Կիսվել: