Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը կանանց Ազգերի լիգայի վերջին երկու խաղերին
ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկության վերջին երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 25-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան — «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան — Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Վիոլետա Մուսախանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան — «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սոֆիա Հարությունյան — «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Մարիանա Վարդանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան — «Ուրարտու-աղջիկներ»
Սավաննա Թեյլոր
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Իզաբելլա Մանե Ներսեսյան — «Բլյու հիթ» (ԱՄՆ)
Վերոնիկա Ասատրյան — «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանջյան — «Լանս» (Ֆրանսիա)
Էլինա Մարտիրոսյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լիզա Կազանջյան – Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա — «Ռոստով» (Ռուսաստան)
Նարինե Դավթյան — «Համբուրգ» (Գերմանիա)
Անի Սաֆարյան — Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ)
Տաթև Խաչատրյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»
Հավելենք, որ Սավաննա Թեյլորը և Նարինե Դավթյանը թիմին կմիանան Լյուքսեմբուրգում, իսկ Սոֆիա Հարությունյանը՝ Լիխտենշտեյնում:
Առաջին արտագնա հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մայիսի 30-ին Բեգեն քաղաքում Lյուքսեմբուրգի դեմ, որից հետո կմեկնի Էշեն՝ հունիսի 3-ին մրցելու Լիխտենշտեյնի հավաքականի հետ: