կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վրացի երգիչը համերգի ժամանակ պղծել է Ռուսաստանի դրոշը

Վրացի երգիչը համերգի ժամանակ պղծել է Ռուսաստանի դրոշը

Տեսանյութում, որը հրապարակել են հեռուստադիտողները, երաժիշտը նախ դրոշը նետել է հատակին, ապա դրել պայուսակի մեջ և ձևացրել, իբր միզում է դրա վրա։ 

Նշենք, որ Գեցաձեն իր ստեղծագործությունները տեղադրում է ռուսական երաժշտական հարթակներում։

Վրացի երգչի այս գործողությունը մեծ աղմուկ է բարձրացրել: «Ռուսաստանի իրավապահ մարմինները գնահատական կտան Վրաստանում «ռուսական եռագույնի հետ ներկայացումը»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր առավոտյան զանգերի բուռն ալիք է եղել՝ խնդրելով մեկնաբանել անհայտ հակահերոսի չարաճճիությունները, ով Թբիլիսիում ինչ-որ ներկայացում է բեմադրել ռուսական եռագույնի հետ: Նախ՝ դրոշը մնում է դրոշ, անկախ նրանից, թե ինչ որ հոգեկան հիվանդ ինչպես կվարվի դրա հետ։ Երկրորդ՝ մեր երկրի իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան այս այլանդակ արարքին»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

  • Կիսվել: