կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տաղավարը լավագույնն է ճանաչվել Երիտասարդական փառատոնում

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տաղավարը լավագույնն է ճանաչվել Երիտասարդական փառատոնում

Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Կապան քաղաքում կազմակերպված «8848» Երիտասարդական փառատոնին իր մասնակցությունն ունեցավ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը:

Փառատոնին ՊՈԱԿ-ը ներկայացել էր «Տնկի՛ր քո ծառը» խորագրով, որի շրջանակներում մասնակիցներին բաժանվում էին՝ «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանից բերված տնկիներ: Աշնանը խնամված տնկիները կտնկվեն ծառատունկի շրջանակներում։

Այսպիսով՝ ՊՈԱԿ-ը փորձում է ամրապնդել մարդ-բնություն կապը։ Փառատոնի լավագույն տաղավար է ճանաչվել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տաղավարը։

  • Կիսվել: