երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. իրար են բախվել 5 ավտոմեքենաներ

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. իրար են բախվել 5 ավտոմեքենաներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են 37-ամյա Սարգիս Բ․-ի վարած Mercedes E200 մակնիշի, 27-ամյա Մանուկ Հ.-ի վարած Nissan March մակնիշի, 33-ամյա Գևորգ Հ.-ի վարած Mercedes C180 մակնիշի, 35-ամյա Ջիվան Ե.-ի վարած Opel Zafiira մակնիշի և 27-ամյա Տիգրան Ս.-ի վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

  • Կիսվել: