հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սարյան փողոցում Ֆ-1 տիպի նռնակ է հայտնաբերվել՝ իր պայթուցիչով. ժամանել են փրկարարներ

Սարյան փողոցում Ֆ-1 տիպի նռնակ է հայտնաբերվել՝ իր պայթուցիչով. ժամանել են փրկարարներ

Երեւանում, այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան 36 Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ նռնակ կա։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։  Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են Ֆ1- տիպի նռնակ, պայթուցիչը՝ հանած վիճակում, նռնակի մոտ։  Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։

Պարեկները սահմանազատել են տարածքը։  Նռնակը անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

  • Կիսվել: