երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սարուխանում կատարված բնակարանային գողությունը Գավառի ոստիկանները բացահայտել են (տեսանյութ)

Սարուխանում կատարված բնակարանային գողությունը Գավառի ոստիկանները բացահայտել են (տեսանյութ)

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մի բնակիչ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր տվել, որ եղբոր տնից գողություն են արել։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնել էր Սարուխան։ Պարզվել էր՝ ապրիլի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և գողացել հեռուստացույց:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։ Բացահայտման աշխատանքներին միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է Գավառ քաղաքի 20-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 18-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին, ապա ներկայացվեց Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ։

 

  • Կիսվել: