երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Սանոսյանը հանձնարարել է հետևել տեխզննման կայանների և գազաբալոնային համակարգերի վկայագրման գործընթացին

Սանոսյանը հանձնարարել է հետևել տեխզննման կայանների և գազաբալոնային համակարգերի վկայագրման գործընթացին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն է անցկացրել։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: 
 
Նախարարը հանձնարարել է Տեսչական մարմինների հետ համագործակցությամբ պարբերաբար այցերի միջոցով հետևել տեխզննման կայանների և գազաբալոնային համակարգերի վկայագրման գործընթացին, միջոցներ ձեռնարկել չարաշահումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտների գործունեության լիցենզիաներն օրենքով սահմանված կարգով դադարեցնելու ուղղությամբ։
 
Նախարարը հանձնարարել է կրկին Տեսչական մարմնի հետ համագործակցությամբ ուսումնասիրել և արձանագրել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վրա ապօրինի տեղադրված գովազդային վահանակները, և քննարկել ճանապարհը սպասարկող ընկերությունների հետ համագործակցությամբ դրանք ապամոնտաժելու հնարավորությունը։
 
Քննարկվել են ավագանիների վերապատրաստման գործընթացի հետ կապված հարցեր։
 
Քննարկվել է նախարարության ընթացիկ կատարողականը։ Նախարար Սանոսյանը հանձնարարել է հետևել ծրագրերի իրականացման ժամկետներին և ապահովել համապատասխան կատարողական։
 
Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։
 
Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։

  • Կիսվել: