ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։
 
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի հատկացմանը։ Քաջարան-Ագարակ ճանապարհի Քաջարանի թունել տանող հատվածի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
 
Նախարարն ուշադրություն է հրավիրել Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության արագ տեմպին:
 
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտի ծրագրերին։ Մասնավորապես Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրին։
 
Երկուստեք արձանագրեվլ է համատեղ իրականացվող ծրագրերում առկա  առաջընթաց։
 
Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական օգնությունը՝ Լոռու մարզում 2024 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից հետո կամուրջների տեխնիկական վիճակը գնահատելու հարցում։
 

  • Կիսվել: