ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ՏԿԵ նախարարը Գեղարքունիքի մարզում դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները

ՏԿԵ նախարարը Գեղարքունիքի մարզում դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարը մարզպետ Կարեն Սարգսյանի և Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։

Առաջին կանգառը Սևան համայնքի Վարսեր բնակավայրում էր, որտեղ նախարարն այցելել է 3-րդ փողոց և ծանոթացել 1,54 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտված են։

Այնուհետև նախարարն այցելել է Ճամբարակ քաղաք, որտեղ դիտարկել է կենտրոնական փողոցի 1,461 կմ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։

Նախարարը եղել է նաև Դպրաբակ -Կալավան գնացող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակում և տեղում անձամբ հետևել է իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին։

 

  • Կիսվել: