հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
ՏԿԵՆ տեղակալն ու ՀԲ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Թուրքիա էլեկտրաէներգետիկ փոխկապակցման հնարավորությունները

ՏԿԵՆ տեղակալն ու ՀԲ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Թուրքիա էլեկտրաէներգետիկ փոխկապակցման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն առցանց հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի էներգետիկայի ոլորտի ղեկավար Ստեֆանի Գիլիի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը, ֆինանսավորման և վարկային միջոցների մասհանումների արագացման հնարավորությունները, ինչպես նաև 2027 թվականի ծրագրային առաջնահերթությունները։

Քննարկվել է նաև բաշխված մաքուր էներգիայի ֆինանսավորման նախաձեռնությունը, Հայաստան–Թուրքիա էլեկտրաէներգետիկ փոխկապակցման հնարավորությունները։

Կարևորվել է Համաշխարհային բանկի հետ համագործակցության շարունակականությունը՝ էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ։

  • Կիսվել: