ՇՄ նախարարը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևի հետ։
«Քննարկել ենք COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը՝ անդրադառնալով քննարկումների ընթացքին և համաձայնության հասնելու հնարավորություններին։
Կարևորել եմ կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար։
Ընդգծել եմ Հայաստանի նախագահության պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի միջև փոխըմբռնման ամրապնդմանն ու համաժողովի արդյունավետ հանգուցալուծմանը»,– ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։



