հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
ՀՅԴ գործիչները Մոսկվայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ

ՀՅԴ գործիչները Մոսկվայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ

ՀՅԴ պատվիրակությունը Մոսկվայում է։ Այդ մասին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է հայտնել․

«ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ»:

  • Կիսվել: