հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ հայկական գորգ է ստեղծվել

ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ հայկական գորգ է ստեղծվել

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը և «Մեգերյան Կարպետ» ընկերության հիմնադիր և սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը հանդիսավոր արարողությամբ դազգահից կտրեցին «Ազատություն 250» գորգը։ Այս բացառիկ գորգը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին և միավորում է գորգագործության հայկական դարավոր ավանդույթներն ու ամերիկյան պատմության կարևորագույն իրադարձությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

«Գորգի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին հունիսին՝ ԱՄՆ անկախության օրվա մեր տոնակատարության ընթացքում, երբ հավատարմատար Ալենը, դեսպանատան աշխատակիցներն ու հյուրերը գորգի վրա մեկական հանգույց էին կապել։ Հաջորդիվ «Մեգերյան Կարպետ»-ի հմուտ վարպետները ավարտին էին հասցրել գորգի ստեղծումը։

Շնորհակալություն «Մեգերյան Կարպետ»-ին այս բացառիկ նվերի համար, որը մեր երկու ժողովուրդների բարեկամության մնայուն խորհրդանիշն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: