հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը

Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-31-ը կմասնակցի ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում կայանալիք G20-ի (Մեծ քսանյակի) արտգործնախարարների հանդիպմանը։ Նախատեսվում է Ֆիդանը ելույթները «Աշխարհաքաղաքական լարվածություն», «Էներգետիկա» և «Մատակարարման շղթաներ» խորագրերով նիստերում, գրում է ermenihaber.am-ը:

Սպասվում է, որ Ֆիդանը կանդրադառնա Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու կարևորությանը։ Անդրադարձ կանի ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա տարաձայնությունների լուծմանը։

Նախատեսվում է, որ Ֆիդանը նաև կխոսի Սև ծովում, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներում, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից՝ նշելով, որ դա բացասաբար է անդրադառնում համաշխարհային էներգետիկ և պարենային անվտանգության և առևտրի վրա։

Բացի այդ Ֆիդանը կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմին ու կնշի, որ Թուրքիան կապի մեջ է երկու կողմերի հետ՝ Սև ծովում անվտանգությունը վերականգնելու նպատակով։

 

  • Կիսվել: