շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սահակ Բ պատրիարքի վիրահատությունը հաջող է անցել

Սահակ Բ պատրիարքի վիրահատությունը հաջող է անցել

Թուրքիայի Հայոց Նորին Ամենապատիվ Տեր Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրը ենթարկվել է վիրաբուժական միջամտության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրի ստամոքսի վիրահատությունը անցել է հաջող:

«Սրբազան Հոր կյանքին վտանգ չի սպառնում: Նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Կարճատև ապաքինման շրջանից հետո Սահակ Բ պատրիարքը կստանձնի իր պաշտոնը»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: