չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մարդիկ չկահավորված կանգառներում, անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. ավագանու անդամ

Մարդիկ չկահավորված կանգառներում, անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը փոխանցել է քաղաքացիների  բողոքն ու ահազանգը:

«Շենգավիթ վարչական շրջան, կանգառների կահավորման բացակայության պատճառով  մարդիկ տեղ չունեն նստելու,  ստիպված անձրևի տակ են սպասում տրանսպորտին։

Չբարեփոխված ու թանկացվող տրանսպորտ, որին սպասում են ժամերով»,- սոցցանցում գրել է Ստեփայնանը՝ հրապարակելով տեսանյութ։

  • Կիսվել: