հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը Պակիստանի վարչապետին

Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը Պակիստանի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին, գրում է ermenihaber.am-ը: 

Էրդողանը Թուրքիա-Պակիստան հարաբերությունները որակել է եղբայրական և այն համարել «իսկական բարեկամության» ամենալավ օրինակներից մեկը:

«Մենք, որպես Թուրքիա, մեծ կարևորություն ենք տալիս Պակիստանի խաղաղությանը, հանգստությանն ու կայունությանը»,- հավելել է նա:

Բացի այդ, Էրդողանը ասել է, որ ողջունում են Պակիստանի վարած քաղաքականությունը՝ այն որակելով ողջամիտ և համբերատար, որը կարևորում է հակամարտության լուծման հարցում երկխոսությունն ու փոխզիջումը:

«Այնպես, ինչպես անցյալում, ձեր թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին:

Պակիստա՛ն, թուրքի ընկեր, կեցցե՛ս»:

Հիշեցնենք, որ Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ընթացքում, որը հասավ ընդհուպ մինչև ռազմական բախման, Թուրքիան բացահայտ աջակցում էր Պակիստանին:

 

  • Կիսվել: