երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քամու հետևանքով ծառեր են շրջվել. օգնության են հասել փրկարարները

Քամու հետևանքով ծառեր են շրջվել. օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 3-ին, ժամը 18։26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կ․ Դեմիրճյան և Շիրակացի փողոցների խաչմերուկի մոտակայքում քամու հետևանքով ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհից՝ այն դարձնելով երկկողմանի երթևեկելի։

***

Հուլիսի 3-ին, ժամը 10:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում քամու հետևանքով ծառն ընկել է 2-րդ փողոցի տներից մեկի և մոտակայքում կայանած ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է «VAZ-2106» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները և մեկ էլեկտրական սյուն։

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը։

  • Կիսվել: