հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու «Վեոլիա Ջրի» ВАЗ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու «Վեոլիա Ջրի» ВАЗ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արտակ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Միքայել Հովհաննիսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «ՆԻՎԱ»-ն գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ՆԻՎԱ»-ն հաշվառված է «Վեոլիա Ջուր» ընկերության հաշվեկշռում:

  • Կիսվել: