երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան և 4 ուղևորի

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան և 4 ուղևորի

Մայիսի 23-ին, ժամը 21։36-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի դաշտամիջյան հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է «Չաիրներ» կոչվող հատվածում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1993 թ.) և 4 ուղևորի։

  • Կիսվել: