ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետք է ընդունվի բազմաբնակարան շենքերի կառավարման մասին նոր օրենք. Արեյան

Պետք է ընդունվի բազմաբնակարան շենքերի կառավարման մասին նոր օրենք. Արեյան

Այն տպավորությունը, թե առանձին փոփոխություններով համատիրությունների հարցը կլուծվի, մլորություն է, դրանք ընդամենը կարկատաններ են գործող օրենքում: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

՛՛Մեր դիրքորոշումն այն է, որ պետք են համալիր փոփոխություններ: Պարզ մեկ նախադասությամբ՝ պետք է ընդունվի բազմաբնակարան շենքերի կառավարման մասին նոր օրենք: Բարոյապես մաշվել են ԺԵԿ-ի իրավահաջորդ հանդիսացած այս կազմակերպությունները, ինքնակառավարման այս ձեւը: Դրանք իրավական առումով մատնվել են գրեթե անգործության՛՛,-նշեց նա:

Արեյանը հավելեց, որ կառավարությունն օրենքի փոփոխությունը պետք է ժամ առաջ դարձնի առաջնահերթ:

  • Կիսվել: