շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննարկվել են բազմաբնակարան բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են բազմաբնակարան բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել բազմաբնակարան բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանային ֆոնդի նորացման և արդիականացման խնդիրներին, ինչպես նաև բնակարանաշինության ոլորտում trade-in համակարգի ներդրմամբ պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն առաջարկության տեսքով կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ հետագա ընթացքը իրականացնելու նպատակով։

  • Կիսվել: