ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հսկայական վնաս է հասցվել Երևանի կանաչ ֆոնդին. ԿՇՄՊ ՀՈԱԿ

Հսկայական վնաս է հասցվել Երևանի կանաչ ֆոնդին. ԿՇՄՊ ՀՈԱԿ

Այսօր, Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդիներ՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։ Այս մասին ասված է ՛՛Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն՛՛ ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում:

՛՛ԿՇՄՊ ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է, դիմել է ոստիկանություն։ Օրինազանցները բերման են ենթարկվել։ Ընթանում է նախաքննություն։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը հետամուտ է լինելու, որպեսզի Երևանի կանաչ ֆոնդին վնաս հասցրած օրինախախտները կրեն պատասխանատվություն, փոխհատուցեն հասցրած վնասը։

Հարգելի համաքաղաքացիներ, կազմակերպությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ կանաչ ֆոնդի հետ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի թույլտվությամբ և դենդրոլոգի ներկայությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: