երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Թրամփը՝ Իրանի հետ իր բանակցությունների նպատակների մասին․ «Միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժում»

Թրամփը՝ Իրանի հետ իր բանակցությունների նպատակների մասին․ «Միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի քննարկման իր նպատակը երկրի «միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժումն» է։

Ընդ որում, նա հայտարարել է, որ պատրաստ է լսել այն փաստարկները, որոնք կողմ են Իրանին թույլ տալ զարգացնել քաղաքացիական միջուկային էներգետիկա՝ միաժամանակ դադարեցնելով միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։

«Կարծում եմ՝ պատրաստ կլինեի լսել դա, հասկանո՞ւմ եք,- ասել է Թրամփը։- Դա կոչվում է «Քաղաքացիական էներգետիկա»։ Բայց, գիտեք, քաղաքացիական էներգետիկան հաճախ հանգեցնում է ռազմական պատերազմների։ Եվ մենք չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Սա շատ պարզ գործարք է»։

2017 թվականին Թրամփը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, սակայն այժմ նա փորձում է պայմանավորվել նոր համաձայնագրի շուրջ։

Իրանը և ԱՄՆ-ն արդեն անցկացրել են բանակցությունների երեք փուլ՝ այս ջանքերի շրջանակներում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: