«Բոլոնիան» ու «Յուվենտուսը» հաղթողին չպարզեցին
Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Բոլոնիան» տանը մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Կեֆրեն Տյուրամը։
54-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։
«Յուվենտուսը» 63 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» ունի 62 միավոր եւ 7-րդն է։
Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր