երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Բացառում եմ Կանադան ԱՄՆ-ին ուժով միացնելու հնարավորությունը. Թրամփ

Բացառում եմ Կանադան ԱՄՆ-ին ուժով միացնելու հնարավորությունը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։

«Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին», - հայտարարել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, որ Կանադան կարող է ուժով միացվել Միացյալ Նահանգներին: «Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, և ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց ես կարծում եմ, որ դա շատ քիչ հավանական է: Ես ընդհանրապես չեմ տեսնում, որ դա տեղի կունենա Կանադայի հետ»:

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ եթե Կանադան ԱՄՆ-ի մաս լինի, ապա այն «արժեքավոր նահանգ» կդառնա։ «Երբ ես նայում եմ քարտեզին առանց այս արհեստական ​​գծի (Կանադայի և ԱՄՆ-ի սահմանը ), որը գծվել է քանոնով շատ տարիներ առաջ: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ հրաշալի երկիր կարող է լինել»,- հավելել է նա։ 

  • Կիսվել: