Թուրքիայում 56 զինծառայողի են ձերբակալել
FETO-ի (Գյուլենի շարժում) դեմ 36 նահանգներում անցկացված համալիր գործողության ընթացքում Թուրքիայի զինված ուժերի 63 գործող զինծառայողի ձերբակալման օրդեր է տրվել։
56 զինծառայող ձերբակալվել է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության, թուրքական զինված ուժերում FETO-ի գաղտնի կառույցը ընդարձակ ցանց է ստեղծել։
Ձերբակալություններ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Բուրսայում, Էրզրումում։