Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Աբդոլրահիմ Մուսավիի և Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Կուպրիյանյուկի միջև տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ընդգծել են ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած հանդիպումից, գրում է parstoday.ir-ը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ զորավարժությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացման ոլորտներում։
Իրանական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն դեռևս 2025 թվականի մարտի 12-ին Բելառուս կատարած այցի ընթացքում շեշտը դրել է ռազմական կապերի ամրապնդման վրա՝ այն որակելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ արված կարևոր քայլ։