Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Ավագանու վերջին նիստի ընթացքում խոստացածի պես, հրապարակել է ավելի քան 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել են 1998–2018 թվականների ընթացքում։
«Այս որոշումները կայացվել են՝ նախապատվությունը տալով անձնական և բիզնես շահերին, արհամարհելով և ոտնահարելով երևանցիների իրավունքներն ու շահերը։
Դուք ինքներդ կարող եք գնահատել պատճառված վնասի ծավալը։ Նախնական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի շուրջ 7,000 երեխա զրկվել է համայնքային մանկապարտեզ անվճար հաճախելու հնարավորությունից, իսկ շատերը՝ հերթում մնալով, ընդհանրապես չեն ստացել այդ հնարավորությունը։
Ահա թե ինչու 2018 թվականի սկզբին մանկապարտեզների հերթերի խնդիրը չափազանց սուր էր կանգնած։ Այսօր ակնհայտ է դառնում՝ ինչու է դա տեղի ունեցել և ովքեր են դրա համար պատասխանատու։
Այս հարցի վերաբերյալ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերները շուտով հանդես կգան հայտարարությամբ և համապատասխան նախաձեռնությամբ:

- Թիվ 1 մանկապարտեզ, Ավան 4-րդ փողոց — համայնքի ավագանու 10.06.2002 թ. թիվ 24 որոշմամբ օտարվել է։
- Թիվ 8 մանկապարտեզ, Ավան-Առինջ, 2-րդ միկրոշրջան, 1/19 — համայնքի ավագանու 20.08.2002 թ. թիվ 41 և 42 որոշումներով օտարվել է։
- Թիվ 289 մանկապարտեզ, Իսահակյան թաղամաս — համայնքի ավագանու 13.12.2004 թ. թիվ 51 որոշմամբ օտարվել է։

- Թիվ 232 մանկապարտեզ, Մարգարյան փողոց, 2-րդ նրբանցք — համայնքի ավագանու 22.06.1998 թ. թիվ 19 որոշմամբ լուծարվել է, և թաղապետի 29.09.1998 թ. թիվ 62 կարգադրությամբ մի մասը օտարվել է։
- Թիվ 157 մանկապարտեզ, Լենինգրադյան փողոց, թիվ 4ա — համայնքի ավագանու 22.06.1998 թ. թիվ 19 որոշմամբ լուծարվել է, այնուհետև ավագանու 08.02.1999 թ. թիվ 7 որոշմամբ մի մասը վաճառվել է։
- Թիվ 207 մանկապարտեզ, Նորաշեն թաղամաս — համայնքի ավագանու և թաղապետի 20.11.2002 թ. թիվ 19 որոշմամբ վաճառվել է «Յու. Հ.»-ին։
- Թիվ 103 մանկապարտեզ, Շիրազի փողոց, թիվ 16 — համայնքի ավագանու 02.03.2001 թ. թիվ 41 որոշմամբ օտարվել է։
- Թիվ 148 մանկապարտեզ, Բաշինջաղյան փողոց, թիվ 15 — համայնքի ավագանու 20.02.2004 թ. թիվ 18.3 որոշմամբ լուծարվել է և վաճառվել է «Ա. Բ.»-ին։
- Ֆիզիկայի ինստիտուտի մանկապարտեզ, Ալիխանյան փողոց — օտարվել է 2005 թ., Կառավարության որոշմամբ։

- Թիվ 136 մանկապարտեզ — համայնքի ավագանու 20.10.2000 թ. որոշմամբ լուծարվել է։
- Թիվ 16 մանկապարտեզ — 2003 թ. համայնքի ավագանու որոշմամբ լուծարվել և օտարվել է։
(Արաբկիր վարչական շրջանի օտարված մանկապարտեզների ցուցակը ամբողջական չէ։)

- Թիվ 78 մանկապարտեզ, Դավթաշեն 1-ին թաղամաս, 27/1 — 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։
- Թիվ 126 մանկապարտեզ, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 20/1 — 1998 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։
- Թիվ 67 մանկապարտեզ, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 47 բնակարան — 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։
- Թիվ 201 մանկապարտեզ, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/1 — 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։

- Թիվ 15 մանկապարտեզ, Էրեբունի փողոց, 9 շենք, թիվ 63 — 19.11.2001 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։
- Թիվ 291 մանկապարտեզ, Խաղաղ Դոնի փողոց, 21 շենք, թիվ 15Ա — 12.02.2004 թ. որոշմամբ օտարվել է։
- Թիվ 308 մանկապարտեզ, Խաղաղ Դոնի փողոց, 29 շենք, թիվ 133Ա — 25.12.2003 թ. որոշմամբ օտարվել է։
- Թիվ 308 մանկապարտեզ, Գ. Մահարու 3-րդ փողոց, 4 շենք, թիվ 33Ա — 29.08.2008 թ. մանկապարտեզի հողամասը օտարվել է։

- Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ — համայնքի ավագանու 29.09.2008 թ. թիվ 229-Ա որոշմամբ լուծարվել է և 2008 թ. դեկտեմբերի 30-ից 50 տարով անհատույց օգտագործման հանձնվել է «Ալեքսանյանների ընտանիք» կազմակերպությանը։
- Թիվ 304 մանկապարտեզ — Մալաթիա-Սեբաստիա թաղապետի 17.12.2004 թ. թիվ 205 որոշմամբ լուծարվել է և ուղղակի վաճառքի ձևով օտարվել է։

- Թիվ 250 մանկապարտեզ, Նոր Նորքի 2-րդ զանգված, Ն. Ստեփանյան փողոց, թիվ 139 դպրոցի հարակից տարածք — 2000 թ. օտարվել է։
- Թիվ 104 մանկապարտեզ, Նոր Նորքի 9-րդ զանգված, 25 շենքի դիմաց — 2000 թ. վերածվել է բնակֆոնդի։
- Նոր Նորքի 8-րդ զանգված, Մինսկի փողոց, տիպային մանկապարտեզի շենքը — 2010 թ. օտարվել է։
- Թիվ 107 և թիվ 117 մանկապարտեզների մի մասը օտարվել է, այժմ հանդիսանում է բնակելի տարածք։

- Թիվ 286 մանկապարտեզ, Նուբարաշեն 20-րդ փողոց, 20/1 — օտարվել է 09.03.2005 թ.։
- Թիվ 285 մանկապարտեզ, Նուբարաշեն 11-րդ փողոց, 17 — օտարվել է 09.03.2005 թ.։

- Թիվ 3 մանկապարտեզ, Բագրատունյաց 36 — 16.07.2008 թ., համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ օտարվել է։
- Թիվ 14 մանկապարտեզ, Մանանդյան 29 — համայնքի ավագանու թիվ 59 որոշմամբ 20.05.2005 թ. օտարվել է։
- Թիվ 82 մանկապարտեզ, Գարեգին Նժդեհի փողոց, 11/2 — համայնքի ավագանու թիվ 91 որոշմամբ 05.11.2008 թ. օտարվել է։
- Թիվ 88 մանկապարտեզ, Եղիշե Թադևոսյան 3 — համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։
- Թիվ 141 մանկապարտեզ, Շիրակի 13 — համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։
- Թիվ 149 մանկապարտեզ, Շիրակի 18 — համայնքի ավագանու թիվ 91 որոշմամբ 05.11.2008 թ. օտարվել է։
- Թիվ 160 մանկապարտեզ, Շևչենկո 20 — համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։
- Թիվ 194 մանկապարտեզ, Ս. Տարոնցու փողոց, 4 — համայնքի ավագանու թիվ 62 որոշմամբ 11.05.2006 թ. տրամադրվել է մասնավորին։
- Թիվ 144 մանկապարտեզ, Ն. Շենգավիթ, 11-րդ փողոց, 35/3 շենք — Շենգավիթի թաղապետի 02.08.2005 թ. որոշմամբ օտարվել է։

- Թիվ 132 մանկապարտեզ, Ներսիսյան 1 — համայնքի ավագանու 30.08.2002 թ. թիվ 65 և 08.05.2002 թ. թիվ 29 որոշումներով օտարվել է։
- Թիվ 147 մանկապարտեզ, Դրոյի 21 և 21ա — համայնքի ավագանու 08.07.2004 թ. թիվ 112 որոշմամբ օտարվել է։
- Թիվ 199 մանկապարտեզ, Դ. Անհաղթ 5 — համայնքի ավագանու 08.07.2004 թ. թիվ 112 որոշմամբ օտարվել է։
- Թիվ 249 մանկապարտեզ, Քանաքեռցու 32 (Հասրաթյան 17) — համայնքի ավագանու 11.11.2004 թ. թիվ 153 որոշմամբ օտարվել է։

- Թիվ 140 մանկապարտեզ, Թամանյան փողոց, 3 — 2008–2010 թթ. օտարվել է, այժմ այնտեղ գործում է Պաուլաներ գարեջրատունը։
- Թիվ 61 մանկապարտեզ, Թամանյան փողոց, 38 — 2005 թ. օտարվել է։
- Թիվ 50 մանկապարտեզ, Սայաթ-Նովա փողոց, 37 — 2004 թ. օտարվել է։
- Թիվ 60 մանկապարտեզ, Նորագյուղ, Էջմիածնի խճուղի —2010 թ. օտարվել է։
- Թիվ 48 մանկապարտեզ, Տպագրիչների փողոց, 8 — 2000 թ. օտարվել է։
- Թիվ 127 մանկապարտեզ, Ալեք Մանուկյան փողոց, 7 —2000 թ. օտարվել է։
- Թիվ 46 մանկապարտեզ, Սայաթ-Նովա փողոց, 21/21ա — 2002 թ. օտարվել է։
- Թիվ 20 մանկապարտեզ, Սարյան փողոց, 20 — 2000 թ. օտարվել է»։