ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման առթիվ
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման կապակցությամբ։
«Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,-ասված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում մայիսի 21-ի երեկոյան Capital Jewish Museum հրեական թանգարանի դիմաց Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել։