Հաջիևն ու ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղարը քննարկել են «Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը բանակցություններ է վարել ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղարի հետ: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:
«Մենք քննարկել ենք ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները, Եվրամիության աջակցությունը Հայաստանի հետ կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային իրադարձությունները։ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին»,- գրել է Հաջիևը: