հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պարոն Չարչյանի վիճակը ծանր է. փաստաբան

Պարոն Չարչյանի վիճակը ծանր է. փաստաբան

ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր, ՛՛Իզմիրլյան՛՛ ԲԿ–ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի վիճակը չի բարելավվում, ծանր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պարոն Չարչյանի վիճակը ծանր է։ Հիվանդության այն տեսակը, որը նա ունի, շաքարային դիաբետի ծանր ձևն է՝ ինսուլինակախյալ։ Մինչև օրս պարոն Չարչյանը շարունակում է ստանալ 100-ից ավելի միավոր ինսուլին՛՛։

 
Ալեքսանյանի խոսքով՝ գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ իր միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց՝ պայմանավորելով հենց այդ եզրակացությամբ:
 
Փաստաբանը հայտնեց  նաև, որ ներկա պահին Արմեն Չարչյանը գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, քաղաքացիական հիվանդանոցում չէ։
 
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։

  • Կիսվել: