հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
1 և 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. մանրամասներ

1 և 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. մանրամասներ

Աղինի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը՝ ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված): Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նրա խոսքով՝ 8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգակական վթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա հետևանքով 6 զոհ:

  • Կիսվել: