ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գերեվարված Վագիֆ Խաչատրյանի վիճակը ծանր է․ նրա ընտանիքն այդ մասին տեղեկացել է մամուլից

Գերեվարված Վագիֆ Խաչատրյանի վիճակը ծանր է․ նրա ընտանիքն այդ մասին տեղեկացել է մամուլից

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ ընտանիքը տեղեկացել է մամուլից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի դուստրը՝ նշելով, որ դիմել են միջազգային Կարմիր խաչին, բայց որևէ այլ տեղեկություն չունեն:

Քիչ առաջ հայտնել էինք՝ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վագիֆ Խաչատրյանը շտապ հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացման։

Վերակենդանացման բաժանմունքում իրականացված բուժական միջոցառումները, այդ թվում՝ դեղորայքային բուժումը, հեղուկների կառավարումը և ոչ ինվազիվ օդափոխությունը, դրական արդյունքներ են տվել։ Գերեվարված Խաչատրյանն այժմ դուրս է եկել կյանքին սպառնացող հիվանդության կրիտիկական փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ինտենսիվ հսկողության ներքո։

  • Կիսվել: