ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին առևանգելու մասին լուրի առնչությամբ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին առևանգելու մասին լուրի առնչությամբ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին երեխայի աչքի առաջ առևանգելու մասին սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված լուրի առնչությամբ:

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

՛՛Հունվարի 12-ին «Առավոտ» լրատվական կայքում «Երեխայի աչքի առաջ առևանգել են գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանին» վերտառությամբ հոդված էր հրապարկվել, որը տարածվել է սոցցանցում և իրականությանը չհամապատասխանող զանազան մեկնաբանությունների տեղիք տվել: Պարզաբանենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը կայանել է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար նախատեսված և համապատասխան գծանշումով վայրում: Խախտումը արձանագրելու համար պարեկները վարորդից պահանջել են համապատասխան փաստատթղթեր: Նա հրաժարվել է կատարել պարեկների օրինական պահանջը և հասարակական վայրում դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, որն արտահայտվել է հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկանության ծառայողների այլ օրինական պահանջներին չենթարկվելով, նրանց դիմադրելով: Պարեկները տղամարդուն խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին: Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին: Հանգամանքները պարզվում են՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կինն ահազանգել է ամուսնուն՝ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին:

  • Կիսվել: