չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երեխայի աչքի առաջ առևանգել են գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին․ կինն ահազանգում է

Երեխայի աչքի առաջ առևանգել են գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին․ կինն ահազանգում է

Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ պարեկների ցուցումով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ առևանգել են ամուսնուն։

«Մեքենան կա, ամուսինս չկա

Ըստ տեղի պարեկների՝ անձնական ցուցումով առևանգել են ամուսնուս:

Ում անձնական ցուցումով է տեղի ունեցել քաղաքական հետապնդումն ու առևանգումը, մանկահասակ երեխայի աչքի առաջ»,- ներքոնշյալ լուսանկարին կից գրել է Պողոսյանի կինը և հրավիրել ՀՀ ոստիկանության և ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը:

 

  • Կիսվել: