Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային. Երիցյան (տեսանյութ)
Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային: Այս մասին ահազանգել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, մասնավորապես, ասել է. «Երեխան տնից դուրս է եկել պարապմունքի գնալու համար, շքամուտքի մոտ նրան մոտեցել է մի մեքենա, որի վարորդը փորձել է համոզելով նրան նստեցնել մեքենա, ասել էէ մայրը տեղյակ է, կգնան քաղցրավենիք կգնեն։ Երեխան հասկացել է, որ մի բան այն չէ, ու դիմել է փախուստի, վարորդն էլ իր հետեւից։ Երեխան զանգել է հորը, նա էլ հաղորդում է տվել, սակայն մինչեւ հիմա ոստիկանությունը ոչինչ չի անում։ Հանցանքը կատարվել է Երեւանի բանուկ հատվածում, երեխան էլ մանկահասակ է, մինչեւ 12 տարեկան ու ոստիկանները մինչեւ հիմա ոչինչ չեն արել»:
Մանրամասները՝ տեսանյութում.


