հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Համատեղ վարժանք ոստիկանական և փրկարարական արձագանքի՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ

Համատեղ վարժանք ոստիկանական և փրկարարական արձագանքի՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ

ՆԳ նախարարության ծառայությունների և ենթակա ստորաբաժանումների համագործակցության ամրապնդման նպատակով մարտի 9-ից 13-ը անցկացվել է եռափուլ վերապատրաստման դասընթաց։
 
Հնգօրյա դասընթացը ներառել է տեսական և գործնական փուլեր։ Տեսական փուլի ընթացքում ծրագրի խորհրդատուն մասնակիցներին ներկայացրել է միջազգային փորձը՝ տեղեկատվության օպերատիվ փոխանցման և արձագանքող ծառայությունների փոխգործակցության վերաբերյալ։
 
Ծավալվել է ակտիվ քննարկում։
 
Վերապատրաստման հաջորդ փուլում ծառայողները կատարել են թիմային աշխատանք՝ մոդելավորելով ճգնաժամային իրավիճակում համատեղ գործողությունները։
 
Երրորդ փուլում գիտելիքները կիրառվել են գործնականում։ Ըստ սցենարի՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դպրոցում ռումբ է տեղադրել և պատանդներ վերցրել։ Ահազանգը անմիջապես փոխանցվել է համապատասխան ստորաբաժանումներին։
 
Դպրոցի դիմաց ստեղծված իրավիճակում պարեկային ծառայողները սահմանափակել են լրագրողների մուտքը։ Փրկարարներն ու պարեկները սահմանազատել են տարածքը, ստուգել դասարանները, հայտնաբերել և ձերբակալել կասկածյալին, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն, իսկ սակրավորական խումբը վնասազերծել է ռումբը։
 
Կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը կազմակերպվել էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի կողմից։

  • Կիսվել: