ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նորագյուղում BMW-ում հրդեհ է բռնկվել. մեկ հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Նորագյուղում BMW-ում հրդեհ է բռնկվել. մեկ հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասի 364 Ա տան մոտ ավտոմեքենա է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով նախ կանխել են BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Նուշիկ Վարդանյանն ու Մհեր Մանուկյանը: 

Վերջիններս սահմանազատել են տարածքը և կատարել հերթապահություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի ձեռքի և մեջքի հատվածում ստացել է այրվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց, ով Երևանի բնակիչ Հովհաննես Հարությունյանն է և նրա ու քաղաքացիների շնորհիվ է, որ ավտոմեքենան մոխրակույտի չի վերածվել:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 

  • Կիսվել: