կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Լիբանանը Իսրայելի հետ սահմանին զորքերի թիվը կհասցնի 10,000-ի

Լիբանանը Իսրայելի հետ սահմանին զորքերի թիվը կհասցնի 10,000-ի

Լիբանանի հարավային սահմանին գտնվող զորքերի թիվը կավելանա մինչև 10,000, հենց Իսրայելը դուրս բերի իր զորքերը իր վերահսկողության տակ մնացած հինգ տարածքներից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը։

«Երկրի հարավում զինված ուժեր չեն լինի, բացի լիբանանյան բանակից և ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերից», – ասել է նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ։ «Մեր զորքերի թիվը կավելանա մինչև 10,000՝ Լիտանի գետից հարավ»։

Ըստ Աունի, Իսրայելը խոչընդոտում է տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը։

  • Կիսվել: