Ճապոնիայում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։
Ըստ տվյալների՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։