Պակիստանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Պակիստանի հարավում գտնվող նավահանգստային Կարաչի քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին «Սինհուա»-ին հայտնել է պետական փրկարարական ծառայության ներկայացուցիչը։
Փրկարարական խմբերը տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր, ավելի քան 100 աշխատակից ակտիվորեն մասնակցում է փլատակների տակից զոհերին հայտնաբերելու և դուրս բերելու գործողությանը։