կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Արթուր Սերոբյանի գոլն օգնել է Շերիֆին հաղթել Միլսամիին

Արթուր Սերոբյանի գոլն օգնել է Շերիֆին հաղթել Միլսամիին

Մոլդովայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Շերիֆը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Միլսամիի» նկատմամբ։

Տիրասպոլյան ակումբի կազմում հաղթական գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը։ Նա փոխարինման է մտել երկրորդ խաղակեսի սկզբում և աչքի է ընկել 52-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Շերիֆը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: