Ինդիանապոլիսում կրակոցների հետևանքով երկու մարդ է մահացել
Շաբաթ օրը Ինդիանապոլիս (ԱՄՆ) քաղաքում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երկու և վիրավորվել հինգ մարդ, հայտնում է քաղաքային ոստիկանությունը X սոցիալական ցանցում:
«Կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն յոթ մարդ, որոնցից երկուսը մահացել են», – ասվում է քաղաքային ոստիկանության շաբաթ օրը արված գրառման մեջ:
Ինդիանապոլիսի ոստիկանությունը չի հրապարակել միջադեպի մանրամասները: ABC-ն հավելել է, որ մահացածների թվում կան 15 և 16 տարեկան դեռահասներ, որոնցից մեկը մահացել է դեպքի վայրում: