ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունն անցկացնում է քառօրյա գործնական պարապմունքներ

ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունն անցկացնում է քառօրյա գործնական պարապմունքներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում մեկնարկել է «Հրշեջ ավտոմեքենաների տեղադրումը ջրաղբյուրի վրա և փողակով փրփուր մղելու և գործարկելու ձևերը և եղանակները» թեմայով քառօրյա գործնական պարապմունքները։

Գործնական պարապմունքներին տեղում հետևել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Մասնագիտական պարապմունքները նախատեսված են ենթակա ստորաբաժանումների սպայական կազմի, հրամանատարների, խմբի պետերի և վարորդների համար։ Առաջին փուլին ներգրավված էին ԵՓՎ տարբեր ստորաբաժանումներից 28 փրկարարական ծառայող։

Նշենք, որ պարապմունքներն անց են կացվում 4 փուլով․ նախատեսվում է ներգրավել 121 փրկարարական ծառայողի։

Նմանատիպ պարապմունքները նպատակաուղղված են անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը և մարտավարական պատրաստվածության բարձրացմանը․ մասնավորապես՝ փողակով փրփրահեղուկի տրմանը և ջրառքի տարբեր ձևերի ուսուցմանը:

  • Կիսվել: