շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
 Ներքին Չարբախում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Ներքին Չարբախում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 1-ին փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի հողատարածքներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

  • Կիսվել: