չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախարարությունը բժիշկներին և հարբժշկական մասնագետներին հրավիրում է մասնակցելու վերապատրաստումների

Նախարարությունը բժիշկներին և հարբժշկական մասնագետներին հրավիրում է մասնակցելու վերապատրաստումների

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է բժիշկներին և հարբժշկական մասնագետներին՝ մասնակցելու վերապատրաստումների։
 
Այն իրականացվում է Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:
 
Հաշմանդամության և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և բարեփոխումների ծրագրի շրջանակում նախարարությունը, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ։
 
Վերապատրաստման մոդուլները կլինեն տարբերակված՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) ու մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդամության տեսակի և տարիքային խմբերի։
 
Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրված 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում։
 
Վերապատրաստումները տեղի կունենան Երևանում երկու խմբով՝ 2021 թ․ հոկտեմբերի 18-ից 22-ն ու 25-ից 29-ը։
 
Դիմումներն ընդունվում են մինչև 2021 թ․ հոկտեմբերի 10-ը` ժամը 13։00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010֊52֊17֊61, 010-56-43-80
 
Գրանցման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: